Рубрика: Uncategorized

Նոյեմբեր.հաշվետվություն

20191126_110551

Այսքան սիրուն ու հագեցած  աշխատանքային  նոյեմբեր  դեռ չէի ունեցել։Տաք էր նոյեմբերը, թեժ  ցանկապատային պայքարով , գրառումների և հոդվածների լիությամբ։ Սաների հետ զանազան գործունեություններ իրականացրեցինք, երկու կարևոր տոնի պատրաստվեցինք ՝ կրթահամալիրի 30 ամյակին,Մանկան ծննդյան ծեսի ուրախությանը։ Ընտանեկան նախագծերի տեղատարափ էր ,սաները պատմում էին իրենց սեբաստացի ընտանիքի մասին։

Ծառատունկ_վարդատունկ իրականացրեցինք Հյուսիսային դպրոց_ պարտեզի բակում։ Սա ևս համերաշխության նոտա էր իր մեջ պարունակում ի հակադարձում ճաղավանդակներով շրջափակված ամայությունների։ Սեբաստացին միշտ ազատ է, մտածող, կառուցողական, մարզական։ Մարզական ենք միշտ։

Անգամ ծնողական սեմինարներն են հավեսով  և ակտիվ անցնում։Ծնողներից շատերն առաջին անգամ էին մարզական սեմինարի մասնակցում, իսկ զավակի ուրախությունը, թե ինչպես է մայրը գլուխկոնծի տալիս, պարտվում կամ հաղթում խաղի մեջ, տպավորիչ էր։

Մարզական ծնող, մարզական սեմինար։

Բակում թե խմբասենյակում մարզական խաղերով և գլուխկոնծիների շքերթովդ  իմավորում ենք առավոտը , ամենահավես գլուխկոնծիները միայն 2_4 տարեկանների մոտ է։

Խաղիկներ,  սաների սիրելի  խաղերն են, ուշադրությունն են զարգացնում, ռիթմը , արագությունը:

Ռոդարիական մարզախաղեր

Իսկհարիսայի ծեսով ամփոփեցինք Սեբասըացու օրերը և անցանք Մանկան ծննդյսն ծեսին, Աստղիկ Բլեյանի ծնունդով հիմք դրվեց ծննդյան ծեսի անցկացման նոր ձևաչափի։ 《 Գովենք, գովենք ու՞մ գովենք》, միասնական պար,թռնոցիների շարք , ահա այսպես նորարարական մանկավարժական մոտեցում հեղինակային կրթության շրջանակներում։

Շնորհավորում ենք   Արփիին, Էմիլիին։

Սաները պատմում են  իրենց ծննդյան ծեսի և նվերների մասին:

Ծիսական ծառի ,հալվայի պատրաստումով , բնագիտական,այլընտրանքային նկարչությամբ ,  ինքնաշեն խաղերով, թելերից թևնոց գործելով,   դաստիարակի օրագրում սաների խոսքը չշրջանցելով,《 Խոսքի մշակույթ》 սեմինարներով հագեցած ամփոփում ենք նոյեմբերը։

Դաստիարակի օրագիր

Թթվահամտես, ինչ համով թթու ենք պատրաստել սաների հետ, կերանք մեր թթուն, գովեցինք, խոսեցինք գույնի, համի , տեսքի մասին:

Չմոռանամ նշել ուսումնական ճամփորդության մասին, 《Մատնաչափիկը 》 ստվերային ներկայացումըանգամ ե’ս հիացած ու ինքնամոռաց  դիտեցի։  Սաների աչքերի փայլը տեսնել էր պետք։

Առջևում Ատամհատիկի և Ամանորի ծեսն է։ Պատրաստվում ենք անսահման ոգևորությամբ և սիրով։Արդեն կավե ատամիկներ ենք պատրաստել, խոսել նրանց ձևի , կառուցվածքի, խնամքի և կարևորության մասին։

Սաները պատմում են իրենց առաջին ատամիկի մասին։

Դաստիարակներ Սաթեն Գևորգյան, Գոհար Հարությունյան , Արմինե Եղիազարյան։

Автор:

Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, կարծում եմ այն հետաքրքիր կլինի շատերի համար, քանի որ այնտեղ զետեղված նյութերն արտացոլում են սեբաստացիների առօրյան։Միշտ ստեղծական միջավայրում անհնար է չերևակայել ,չզարգանալ, սովորելով ՝չսովորեցնել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s