Рубрика: Հաշվետվություններ, Հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծ

Առցանց ուսուցման հաշվետվություն 16-20 մարտ

received_550646125830972

Նորից կորոնավիրուսը սողոսկեց մեր կյանք, փորձեց խանգարել կրթական և հասարակական կյանքի բնականոն ընթացքը։ Ամենուր խուճապ էր , չկար ինքնակազմակերպում, մեդիադաշտը՝ իր ապատեղեկատվությամբ,  կեղեքում էր բոլորի միտքը։ Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, փակվեցին կրթական հաստատությունները։

Մինչ ԿԳՄՍ նախարարի հրամանը առցանց ուսուցման անցնելը, մեր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը , առանց խուճապի, ավելորդ սթրեսների, սկսեց իր փորձված և արդյունավետ հեռավար ուսուցումը։ Մարտի 2-6  -ը, երբ հանրապետության կրթօջախները վայելում էին գարնանային արձակուրդները, սեբաստացիների ընտանիքում ընտանեկան նախագծերի եռուզեռ էր ։ Արդեն չկտրված բարձր ցուցանիշ ապահովող եռուզեռից, նորից սկսվեց հեռավար -առցանց ուսուցումը։ Հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը,շատ արագ կազմվեցին նախագծեր և սկսվեց ուսուցումը։ Իհարկե սովորողների առցանց շփումը տեղի էր ունենում Zoom և Teams ծրագրերի միջոցով, ինչը դժվար իրականանալի էր 2-4  տարեկանների դեպքում։ Բայց նախնական կազմված նախագծի կետերով սկսեցինք առցանց աշխատանքը:

Առցանց ուսուցումը բավական հետաքրքիր էր, թեկուզ հենց այն առումով, որ սաները դիտելով  մեկը մյուսի նյութերը , կարոտն են առնում, քննարկում եմ, ոգևորվում։ Այս փաստին անդրադարձել են մեր ծնողները:

Ծնողի կարծիք։

Հավաքվեց նաև Ծնողի օրագիրնյութը, մի քանի սիրուն , համով բլբլոցներ ունեցանք, որոնք գրառում էին ծնողները։ Սա նույնպես գովելի աշխատանք է ծնողի կողմից։ Կարծում եմ, որ սա գալիս է նրանից, որ Դաստիարակի օրագիր էջը միշտ ակտիվ է , ծնողը հետևում է , ոգևորվում։

Յուրաքանչյուր առավոտ իմ ոգևորիչ ու խանդավառ ողջույներով սկսում էի  ծնողական համայնքի հետ կապը։ Թեպետ նախապես ծրագիրը հրապարակված էր, բայց գործունեությունները լինում էին ըստ օրվա տրամադրության, ընտանիքի կողմից կազմակերպած առաջարկներից։ Տեսագրում էին այն ամենը , ինչը ստիպում էր սանին  խաղալ , հրճվել և  զարգանալ։ Իսկ մենք ուղարկված նյութերը մոնտաժում և հրապարակում էինք բլոգում, սոցկայքերում։

Այս հղումով հրապարկված է իմ՝ դաստիարակի առցանց առօրյայից մի փոքր հատված։

Խմբում 29 սաներից մասնակցել է 19_ը։

Գործունեություններն ըստ օրերի։

 

Автор:

Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, կարծում եմ այն հետաքրքիր կլինի շատերի համար, քանի որ այնտեղ զետեղված նյութերն արտացոլում են սեբաստացիների առօրյան։Միշտ ստեղծական միջավայրում անհնար է չերևակայել ,չզարգանալ, սովորելով ՝չսովորեցնել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s