Рубрика: Համագործակցություն այլ պարտեզների հետ

Համագործակցություն այլ պարտեզների հետ

Համավարակը չխանգարեց նաև ակտիվ գործունեություն ծավալել այլ պարտեզների  հետ՝  《Kids  Hous》(Քիդս հաուս) և 《Նորքի 101 մանկապարտեզ 》։ Դաստիարակներ Նելի Խաչիկյանը և  Ռուզաննա Ավետիքյանը  կրթահամալիրի Քոլեջի ուսանողներ են, այս տարի ավարտում են  《Նախադպրոցական մանկավարժություն》 բաժինը։  Հանդիսանալով նրանց դիպլոմային աշխատանքի ղեկավարը , համագորակցություն ծնվեց նաև իրենց պարտեզիների միջև։ Աշխատում էինք մեր նախագծերով, նրանց ծնողների և սաների ակնհայտորեն մեծ էր աշխուժությունը։ Թեմաները հիմնականում կապված էին իրենց դիպլոմային աշխատանքի հետ։ Ակտիվ աշխատում են, անհոգնել, պատրաստակամ։ Ամենօրյա իրենց աշխատանքները համակարգվում են այս բաժնում։ Տեսաֆիլմեր ունենալը նաև ոգևորիչ էր ծնողների համար։ Չէ՞ որ հետաքրքիր էր միապաղաղ առօրյայից անցնել կյանքով ուսուցմանը՝ խաղալ ավազներով, պատմել սիրելի կենդանու մասին,  ներկայացնել սիրուն այգին, քաղաքով թափառումների մասին։ Ամենևին պարտադիր չէ, որ երեխան միայն դերախաղ ունենար , որ համարվեր  թեման կատարված։ Կենտրոնում երեխան է, իր  խոսքը՝ ազատ , անկաշկանդ, կյանքով  լեցուն ։ Սա է, որ պիտի կարևորենք։ Այս տեսանյութերում նրանք իրենց իմացումի հրճվանքն են ապրում։

Автор:

Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, կարծում եմ այն հետաքրքիր կլինի շատերի համար, քանի որ այնտեղ զետեղված նյութերն արտացոլում են սեբաստացիների առօրյան։Միշտ ստեղծական միջավայրում անհնար է չերևակայել ,չզարգանալ, սովորելով ՝չսովորեցնել։

Оставьте комментарий